News

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 6 մեդալով

Educational 2013-01-18

2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող` Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե:

Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:

 
2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝
 
Մինասյան Էդգար` մաթեմատիկա, 11-րդ դասարան, արծաթե մեդալ
Հովսեփյան Նարեկ` մաթեմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Պետրոսյան Ալեքսանդր` ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Հովհաննիսյան Ռազմիկ` ֆիզիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
Սահակյան Ալբերտ`ցինֆորմատիկա, 12-րդ դասարան, արծաթե մեդալ
Համբարձումյան Կարեն`ցինֆորմատիկա, 12-րդ դասարան, բրոնզե մեդալ
 
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը արժանացել է օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից սահմանված դիպլոմի:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.