News

Անկախության տոնին ընդառաջ

Educational 2016-09-23

Սուրենավանի միջնակարգ դպրոցը առավոտից թնդում էր անկախության տոնի բերկրանքով: ՄԿԱ գծով փոխտնօրեն Անահիտ Ղազարյանի նախաձեռնությամբ օրն ամբողջովին տոն դարձավ: Միջոցառման մեկնարկը տրվեց 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած Հայաստանի անկախության գործընթացի սկիզբն ավետող «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» իրավական փաստաթղթի ներկայացմամբ: Այնուհետև ոգեշունչ և հայրենապաշտ ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը, պատմական փոքրիկ զեկույցով՝ Անահիտ Ղազարյանը: Հայոց արժեհամակարգի, ՀՀ 25 տարվա անցած ուղու մասին ասմունքով հանդես եկան IX դասարանի աշակերտները: Տոնական օրվան շարունակություն տվեց դպրոցի պարի խումբը, հայրենասիրական երգերով հանդես եկան նախկին շրջանավարտներ՝ Դավիթ Գևորգյանն ու Մուշեղ Հարությունյանը: Երգ ու պարով, խինդ ու ծիծաղով անկախության սերունդը ծիածանեց եռագույնը հարազատ կրթօջախի լազուր երկնքում, ծիածանեց ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ: Ն. Զեյնալյան

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.