News

Անկախության սերունդն ենք մենք

Educational 2016-09-23

Սեպտեմբերի 20-ին Դ. Հովսեփյանի անվան հ. 191 հիմն. դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառոմ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին <<Անկախության սերունդն ենք մենք >> խորագրով: Դասը վարում էր հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Քոսյանը, մասնակցում էին 5-րդ դասարանի աշակերտները: Դասարանն ուներ տոնական տեսք ՝ փուչիկներ, եռագույն դրոշակներ, դասարանում թևածում էր խրոխտ , հայրենասիրական երգերի հնչյունները, ազգային պարը: Աշակերտները խոսեցին մեր ազգի քաջորդիների սխրագործությունների մասին , խոստացան , որ նրանց անավարտ գործի շարունակողը կլինեն և կհասնեն մեր իրական սահմաններին, խոստացան, որ արյան գնով ձեռք բերած անկախությունը կփայփայեն , քայլ առ քայլ կհզորացնեն և ոտքի կկանգնեցնեն իրենց պապերի երկիրը: ԵՎ ինչու՞ պիտի չհպարտանանք, Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք…

ք. Երևանի թիվ 191 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.