News

Ներառական կրթությունն օրակարգում

Educational 2016-09-23

Կառավարության որոշման համաձայն՝ Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը կվերանվանվի Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:
Ըստ հիմնավորման՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում:
 
Այն կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար: 
 
Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սյունիքի մարզում 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.