News

Բաց դաս` «Մաթեմատիկան հրաշքների աշխահրում» խորագրով

Educational 2013-05-22

Գյումրու թիվ 23 դպրոցում, մայիսի 7-ին դասվար Ն. Սաքուլյանը 2 «բ» դասարանում կազմակերպել էր բաց դաս մաթեմատիկայից՝ «Մաթեմատիկան հրաշքների աշխահրում» խորագրով:

Մանկավարժ Ն. Սաքուլյանի մտահաղացումով մաթեմատիկական խնդիրների և վարժությունների մեջ մասնակցում էին աշակերտների կողմից սիրված հեքիաթների հերոսները:

Դասարանը բաժանված էր խմբերի՝ «եռանկյունի», «քառակուսի» և «ուղղանկյունի»: Յուրաքանչյուր խմբին տրվում էր հանձնարարություններ և տրամաբանական խնդիրներ:

Դասվարը խթանում էր աշակերտների ինքնուրույն մտածողությունը, նրանց մղում գործունեության: Հետաքրքիր կերպով անցկացրեց կազմակերպած դասը` կիրառելով ՏՀՏ-ի ժամանակակից մեթոդները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.