News

Հայաստանը մենք ենք

Educational 2016-09-22

Գուգարքի հիմնական դպրոցում Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումը ոչ միայն տոնական էր իր երգուպարով, ցուցահանդեսով, բովանդակալից ներկայացումներով, այլև ուսանելի էր բոլորի համար: Պատմության ուսուցիչ Նաիրա Կիրակոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Հայաստանը մենք ենք» դաս-միջոցառում, որին մասնակցեցին 5-րդ և 6-րդ դասարանները, իսկ իններորդցի աղջիկները՝ որպես ավագ ընկերներ, օգնեցին փոքրերին՝ օրը տոնական դարձնելու հարցում... Անց կացվեց խաղ-մրցույթ. «Արցախ» և «Հայաստան» թիմերը աքրոստիկոսներ նվիրեցին Արցախին ու Հայաստանին, պատրաստեցին պաստառներ՝ օրվա խորհուրդը պահպանելով: Մրցույթում հաղթեցին Հայն ու Հայաստանը, պարգևատրվեցին բոլորը: Խմբային համերաշխ աշխատանքի մեջ ներգրավվեցին ոչ միայն աշակերտները: Տեխնոլոգիայի և կերպարվեստի ուսուցիչ Ն. Գևորգյանի ջանքերով կազմակերպվեց ցուցահանդես, դասղեկ Ա. Կոստանդյանն իր դասարանի հետ անակնկալ մատուցեց՝ Հայաստանի և Արցախի քարտեզներով միացյալ պետության գաղափարը ներկայացնելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ», օգնեցին շատ-շատերը: Հանդիսատեսի համար հուզիչ և սրտաբուխ էր նաև իններորդցիների անակնկալ ֆլեշ-մոբը՝ Հայաստանից մեկնել ցանկացողին ի վերջո բացատրելով. «Ուր էլ գնաս, մեկ ա կարոտելու ես»: Հայաստանը մենք ենք: Շնորհավոր տոնդ, Հայաստան:

Լոռի, գ. Գուգարքի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.