News

<<ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ>> խորագրով միջոցառումը Մյասնիկյանի միջնակարգ դպրոցում

Educational 2016-09-21

Հայաստանն Իմ անունն է, Ազգանունն է, Ինձ ուժ տվող զորությունն է, Իմ հինն ու նորությունն է: Ուրիշ խոսքով այն ամենն Ինչ կոչվում է հայրենի տուն...Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Իսկ այդ անկախության համար հայը դիմակայեց ժամանակի հարվածներին, կարողացավ համարձակ նայել մահվանն ու ծնկի բերել,կարողացավ սարսափ ներշնչել ոսոխին ոչ միայն բազկի ուժով,այլև ոգու խիզախությամբ: Այսպես հայ ժողովուրդը, ոչ միայն գոյատևեց դաժան դարերի փորձություններում,այլ հերոսացավ պատմության քառուղիներում և Որդան կարմիրով իր անունը գրեց դարերի հիշողության մեջ, գրեց որպես ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ... Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում նվիրված հենց այս գեղեցիկ ու շատ կարևոր տոնին: Որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին դպրոցի բոլոր օղակների աշակերտները:

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.