News

Անկախ Պետությունների Համագործակցություն

Educational 2016-09-20

Պատմության ուսուցչուհի` Անահիտ Բաղդասարյան Հացիկի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ նվիրված Անկախ Պետությունների Համագործակցության 25-ամյակին: Սովորողները իմացան ԱՊՀ-ի ստեղծման պատմական պայմանների, ԱՊՀ անդամ երկրների, նախագահող պետության, ԱՊՀ-ի ընդհանուր տարածքի, բնակչության թվի, ընդհանուր թվի, ընդհանուր լեզվի, դրոշի, զինանշանի մասին: Կարողացան պարզաբանել կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, նշել ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ոլորտները, կանխատեսել համագործակցության անդամ երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները: Սովորողները նշեցին կարևոր փաստեր, արտահայտեցին դրանց վերաբերյալ իրենց կարծիքները, <<Տրամագիր>> վարժության միջոցով համեմատեցին ԽՍՀՄ-ը և ԱՊՀ-ն` նշելով առանձնահատկություններ և ընդհանրություններ, նաև դրական և բացասական կողմեր` <<Տ-աձև>> աղյուսակով: Կիրառվեցին տարբեր մեթոդներ` հարցում, դասախոսություն, էվրիստիկական զրույց, քննարկում, գործնական աշխատանք, աշխատանք զույգերով, կատարվեց եզրահանգում: Աշակերտները ակտիվ էին , դասը` ուսուցանող:

Շիրակ, գ. Հացիկի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.