News

Կրթության ոլորտը Հանրային խորհրդի օրակարգում

Educational 2016-09-20

Օրերս Հանրային խորհուրդն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտը Հանրային խորհրդի օրակարգի առանցքային խնդիրներից է:
Նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկված ամենահրատապ հարցերից մեկը եղել է հանրակրթությունը, մասնավորապես՝ ավագ դպրոցին առնչվող մտահոգությունները, կրթական ծրագրերի բովանդակային կողմը և այլն:
 
Լևոն Մկրտչյանը նախ ինքն է խորհրդի անդամներին ներկայացրել իր մտահոգություններն ու առաջիկա անելիքները՝ անդրադառնալով ավագ դպրոցի կայացման, բարձրագույն կրթության, մասնավորապես՝ մագիստրատուրայի, գիտական աստիճանաշնորհման և այլ խնդիրներին:
 
Ընդգծվել է առհասարակ կրթական համակարգում ֆիզիկամաթեմատիկական ուղղությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև հարցեր ուսուցիչների վերապատրաստման, դասավանդման պրոցեսում նորագույն տեխնոլոգիական մեթոդների կիրառման և այլ խնդիրների մասին:
 
Խորհրդի անդամները մի շարք առաջարկներ են ներկայացրել նախարարին՝ հույս հայտնելով, որ նախարարությունն իր հետագա գործունեության ընթացքում հաշվի կառնի դրանք:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.