News

Ներառական կրթությունն օրակարգում

Educational 2016-09-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից Ռիկուս Ջասոմետիին: «Շատ կարևոր է, երբ միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետևողական և արհեստավարժ գործունեություն են ծավալում:
Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք  նախադպրոցական կրթության զարգացման և ներառականության տարածման ուղղությամբ, կարևոր և հեռանկարային գործընթաց է և համահունչ  է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը…
 
Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին:
 
Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ՝ ինչո՞վ ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը և դպրոցական կյանքին կամ ասենք  բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումն իր հասակակիցների շրջանում»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.