News

Հայ աշակերտները՝ մեդալակիրներ

Educational 2016-09-14

Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների օլիմպիադային մասնակցել են 18 երկրի 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում է եղել նաև Երևանի թիմը։
Հայկական թիմը կազմված է եղել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտից: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ բլից-տուր, առարկայական օլիմպիադա և մշակութային ծրագիր:
 
Բլից-տուրի արդյունքներով հայկական թիմն զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ առարկայական օլիմպիադայի ընթացքում գրավել 2-րդ տեղը` արժանանալով համապատասխան գավաթի և դիպլոմի:
 
Անհատական արդյունքներով հայ աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Մշակութային մասում Երևանի թիմը հաջողությամբ մասնակցել է նաև քաղաքային քվեստ-զբոսանքին՝ գրավելով պատվավոր 3-րդ տեղը և արժանանալով պատվոգրերի:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.