News

Վ.Համբարձումյանի անվան հիմնական դպրոցն` Օշականում

Educational 2013-05-22

Մայիսի 16-ին Երևանի Վ.Համբարձումյանի անվան հիմնական դպրոցի 3-գ դասարանի աշակերտները դասվար Ա. Հովակիմյանի ուղեկցությամբ կազմակերպել էին էքսկուրսիա դեպի Օշական:

Էքսկուրսիան իրականացվեց նախապես մշակված ուղեցույցով՝ ցուցումների գանձատուփով: Յուրաքանչյուր աշակերտի (նաև ծնողներին) տրվեց հարցաշար, ըստ որի երեխաները պետք է կատարեին դիտարկումներ, գրառումներ: Հարցաշարն ընդգրկում էր դիտարկելու, ուսումնասիրելու և գրառելու կարողությունները, հմտությունները զարգացնելու հարցեր, որոնց պատասխանելով՝ աշակերտները անհրաժեշտ պաշար էին կուտակում տեսածը գրավոր շարադրելու:

Էքսկուրսիային հետևեց վերլուծությունը, որը բացահայտեց յուրաքանչյուր աշակերտի դիտողունակությունը:

Տողեր դիտարկումներից՝

Երբ մոտեցա եկեղեցուն, առաջինը նկատեցի մուտքի քարին արված գրառումը՝ ՍԲ. Մեսրոպ Մաշտոց, 
Եկեղեցին ուներ 3 դուռ, 13 պատուհան,
Բակում կային խաչքար-տառարձաններ,
Եկեղեցու ներսում՝  դռան վերևում տեղադրված այբուբենը լուսավորված էր դրսից թափանցող արևի լույսով,
Խորանի վերևում գրված էր առաջին հայատառ նախադասությունը՝ Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ,
Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարը սպիտակ մարմարից էր և վրան գրված էր՝ ՍԲ Մեսրոպ Մաշտոց, 361-440:
 
Նմանատիպ բազմաթիվ դիտարկումների հիման վրա երեխաները գրեցին շարադրություն՝ յուրաքանչյուրն օգտվելով իր գրառումներից:
 
Երեխաների պատասխանները՝ «Ինչո՞վ էր  արտասովոր էքսկուրսիան»:
Ուսումնասիրություններ էինք կատարում և մեզ պատկերացնում էինք հետազոտողներ:
Էքսկուրսիան հագեցած էր գիտելիքներով, աղոթքներով:
Քահանան օրհնեց ողջ դասարանը:
Մեր ուսուչուհին 31 մոմ վառեց յուրաքանչյուրիս համար:
Տառերի պուրակի յուրաքանչյուր տառարձանը խորհուրդ ուներ:
Էքսկուրսիան արտասովոր էր մեր ուսուցչի մեկնաբանություններով և քահանայի օրհնանքով:

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.