News

Գիտելիքի և դպրության օր

Educational 2016-09-13

Գիտելիքի և դպրության օրը, ինչպես ամենուր, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանի հ 197 հիմնական դպրոցում տոնական էր,մարդաշատ՝ լի գեղեցիկ ու անմոռաց ակնթարթներով: Ուսումնական տարվա մեկնարկի արարաողությանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը,Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանից փոխգնդապետ Մ.Բաղղդասարյանը և ԵԿՄ Նոր Նորք տարածքային բաժնի փոխնախագահ Հ.Գևորգյանը և ազատամարտիկներ: Նախ ներկաներին հղվեց քաղաքամայր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, որին հաջորդեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և մյուս ներկաների շնորհավորական խոսքերը: Պաշտոնական հատվածին հաջորդեց կրթօջախում կազմակերպված տոնական միջոցառումը ՝ դպրոցի շնորհալի սաների մասնակցությամբ՝ երգ, պար, առաջինցիների ասմունք. ահա այդ ամենին ներկա եղան մեր սիրելի հյուրերը, աշակերտները: Բացման խոսքը վերապահված էր տնօրեն Ա.Ավետիսյանին, ով ներկաներին շնորհավորեց Գիտելիքի օրվա կապակցությամբ ՝մաղթելով մանկավարժական, աշակերտական և ծնողական կազմին արդյունավետ ուսումնական տարի ՝ վերջում բոլորիս ցանկանալով ժպիտներ, սպասումներ և ապագայի հանդեպ մեծ հավատ...

ք. Երևանի թիվ 197 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.