News

ԿԳ նախարարն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը

Educational 2016-09-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ կրթության ոլորտի համագործակցությունը մեծ տեղ է զբաղեցնում:
 
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը Ֆրանսիայի խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգը և ոլորտի քաղաքականությունը:
 
«Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում անընդհատ շփվել է տարբեր քաղաքակրթությունների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ քաղաքակրթությունների և մշակույթների երկխոսությունը սկսվում է կրթությունից, և վարում ենք բաց կրթական քաղաքականություն»,- նշել է Լ. Մկրտչյանը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի սոցիալական խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ առկա և նախատեսված ծրագրերին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.