News

Համաշխարհային համաժողովի մասնակիցներն այցելել են մարզային դպրոցներ

Educational 2016-09-09

Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ:
Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցների մարզային շրջայցի առաջին կանգառը Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցն էր:
 
Այստեղ  դպրոցական սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով: Ըստ դպրոցի տնօրեն Ն.  Գալստյանի՝ դպրոցն ունի  300 աշակերտ, որոնցից 145-ն օգտվում է դպրոցական սննդից:
  
Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի պատվիրակները  Սիսավանի դպրոցում  ծանոթացել են դպրոցական սննդի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
 
Դպրոցում շրջայց կատարելուց հետո հյուրերը Սիսավանի դպրոցի բակում մասնակցել են ծառատունկի, ինչպես նաև ունկնդրել սաների երգուպարի կատարումները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.