News

Միջոցառում՝ Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2013-05-22

Գեղարքունիքի մարզի Զովաբերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ՝ «Прощай Букварь» արտադասարանային միջոցառումը 2-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:

Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացավ որպես տառերի կախարդական քաղաքի բնակիչ: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր մարմնավորած տառը: Այնուհետև նրանք դերափոխվեցին` յուրաքանչյուրը դառնալով որևէ հեքիաթի հերոս: Միջոցառումը համեմվեց գեղեցիկ երգերով, պարերով, հանելուկներով ու փոքրիկ բեմականացումներով:

Միջոցառման ընթացքում Գիտունիկը բացատրեց Անգետիկին, թե ինչպես պետք է աշակերտն իրեն պահի դպրոցում, ինչպես պատրաստվի դասերին: Իսկ «Երեք խոզուկները», «Կարմիր Գլխարկը», «Բժիշկ Այբոլիտը» և «Բոքոնիկը» հեքիաթների հերոսները ներկայացրին հատվածներ հեքիաթներից ռուսերեն լեզվով: Հպարտ էին և´ աշակերտները, և´ ուսուցչուհի Լ. Պետրոսյանը, և´ ծնողները: Գոհ էր նաև դպրոցի տնօրինությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.