News

Ընթացքի մեջ է Երեխաների սնուցման համաշխարհային համաժողովը

Educational 2016-09-08

Երևանում ընթացքի մեջ է գտնվում Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում է 65 երկրի 250 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Մեզ համար շատ կարևոր է նախ և առաջ երեխաների կրթության համար նպաստավոր պայմաների ապահովումը: Չի կարող լինել որակյալ կրթություն, եթե այդ ուսհաստատության մեջ երեխան իրեն չզգա որպես հասարակության լիարժեք անդամ:
 
Այդ իմաստով «Դպրոցական կայուն սնունդ» ծրագիրը ոչ միայն կոնկրետ խնդիր է լուծում, այսինքն՝ ապահովում է երեխայի տաք սնունդը, այլև մեծ կրթադաստարակչական բաղադրիչ է պարունակում: Ծրագրով փորձ է արվում  երեխաներին, ըստ էության, հարմարեցենել հասարակության մեջ ապրելու պատասխանտվությանը...
 
Երբ հարյուրավոր երեխաներ մեկ ճաշարանում իրար հետ հաց են կիսում, փորձում համատեղ կազմակերպել իրենց վարքուբարքը, դա երեխայի մոտ կարգապահություն է դաստիրարակում, դիմացինի հանդեպ հարգանքի զգացողություն, միմյանց խնդիրներով հետաքրքրվելու հատկություն:
 
Սա է այս ծրագրի  հիմանական տեսլականը, այդ պատճառով է նաև, որ մենք փորձելու ենք մեծացնել ծրագրի պետական պատասխանատվության աստիճանը»,-նշել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.