News

Dasaran-ը՝ Accelerate 2030-ում Հայաստանը ներկայացնող նախագիծ

Featured 2016-09-06

Dasaran-ի թիմը, մասնակցելով Accelerate 2030 միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլի կիսաեզրափակիչին, ճանաչվել է լավագույն 3 նախագծերից մեկը, որը կներկայացնի Հայաստանը մրցույթի հաջորդ փուլում:
«Շատ ուրախ ենք, որ Dasaran կրթական ծրագիրը, մասնակցելով Accelerate 2030 միջազգային մրցույթին, կարող է հնարավորություն ստանալ՝ մասնակցելու Ժնևում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին և աշխարհին ներկայացնելու կրթության ոլորտում իր նորարարական հաջողված մոդելները:
 
Մեր գործունեությամբ մենք նպատակ ունենք Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնել ոչ այնքան որպես ցեղասպանություն վերապրած, որքան ժամանակակից կրթական մոդելներ ստեղծող և արտահանող երկիր»,-նշել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
 
Հավելենք՝ հաջորդ փուլում միջազգային ժյուրին գնահատելու է 10 երկրից ներկայացված հայտերը և ընտրելու է լավագույն 5-ին, որոնք կմասնակցեն Ժնևում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին: Վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 9-ին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.