News

Մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային համաժողովը

Educational 2016-09-06

Երևանում մեկնարկել է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում է 65 երկրի 250 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով համաժողովի նպատակները և նշանակությունը,  նշել է, որ Երեխաների սնուցման համաշխարհային  համաժողովը  ասիական տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ:
 
Համաժողովը  կարևոր է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ճանաչողության առումով՝ հաշվի առնելով, որ համաժողովում շատ են հատկապես աֆրիկյան երկրների պատվիրակությունները:
 
Նախարարը նշել է, որ դպրոցական սննդի ծրագիրը Հայաստանում գործող ամենահաջողված  սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրերից  է. «Այսօր ծրագիրն իրագործվում է բոլոր մարզերում ինչպես կառավարության, այնպես էլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ:
 
Մեր նպատակն է  ի վերջո հասնել  նրան, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների կրտսեր դասարաններում մատուցվի տաք սնունդ... Այս տարվանից սկսած Տավուշի մարզում  ևս դպրոցական սնունդը կմատուցվի պետության միջոցներով:
 
Հետագայում փորձելու ենք քայլ առ քայլ աշխարհագրությունն ընդլայնելով՝ ավելացնել պետության մասնակցությունը ծրագրին»,-նշել է նախարարը:
 
Համաժողովի մասնակիցներին  ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի նախագահ Ջեն Ուայթը,  ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր տնօրեն Էրթահին Քուզին և այլք: Համաժողովի աշխատանքները շարունակվելու են մինչև  սեպտեմբերի 9-ը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.