News

Բաց դաս` «Մաթեմատիկան հրաշքների աշխարհում» խորագրով

Educational 2013-05-22

Գյումրու թիվ 23 դպրոցում մայիսի 7-ին դասվար Ն. Սաքուլյանը 2-բ դասարանում կազմակերպել էր բաց դաս մաթեմատիկայից` «Մաթեմատիկան հրաշքների աշխարhում» խորագրով:

Մանկավարժ Ն. Սաքուլյանի մտահղացմամբ մաթեմատիկական խնդիրների և վարժությունների մեջ մասնակցում էին աշակերտների կողմից սիրված հեքիաթների հերոսները:

Դասարանը բաժանված էր խմբերի` «եռանկյունի», «քառակուսի» և «ուղղանկյուն»: Յուրաքանչյուր խմբին տրվում էր հանձնարարություններ և տրամաբանական խնդիրներ:

Դասվարը խթանում էր աշակերտների ինքնուրույն մտածողությունը, նրանց մղում գործունեության: Հետաքրքիր կերպով անցկացրեց կազմակերպած դասը` ՏՀՏ-ի ժամանակակից մեթոդների կիրառությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.