News

Կշարունակվի «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

Educational 2016-09-05

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկացման՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին:
Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր: Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ դրանով երկարաձգվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը:
 
«Մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին հատկապես ծրագրի փուլային հաջորդականության ապահովման համար: Ներկայումս աշխատանքներ ենք տանում համապատասխան հիմնադրամի ձևավորման ուղղությամբ. մոտ ժամանակներս մեր գործընկերների աջակցությամբ նոր որակ կհաղորդենք ծրագրին:
 
Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական  սննդով»,-նշել է նախարարը և հավելել, որ սննդի որակի ապահովման իմաստով Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան  գրասենյակի մեթոդաբանական օգնությունը շատ գնահատելի է:
 
Աղբյուրը՝ Edu.am 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.