News

«Այն, ինչ մենք ենք ձևավորում, մերն է». Լևոն Մկրտչյան

Educational 2016-09-02

Շնորհավորելով բոլորին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է.«Ցանկանում եմ, որ սեպտեմբերի 1-ը մեզ միավորող օր լինի, մեր երեխաներին խաղաղություն լինի և յուրաքանչյուրը կարողանա իր գիտելիքները հարստացնել՝ ի ամրապնդումն մեր ժողովրդի և պետության:
«…Յուրաքանչյուրի համար իր դպրոց հաճախելու տարիներն առանձնահատուկ են, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր դժվարությունները»,-նկատել է նախարարը՝ հավելելով՝ հիմա մի քիչ ավելի դժվար է, քանի որ ձևավորվում է անկախության տարիների կրթական համակարգը:
 
«Այն, ինչ մենք ենք ձևավորում, մերն է, մեր սեփականն է, նախկին խորհրդային համակարգը մեծ երկրի համակարգ էր, այն, ինչ-որ մենք ենք ձևավորում, յուրահատուկ է, աշխարհում չկա այսպիսի կրթական համակարգ»,-ավելացրեց Լ. Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.