News

Բաց դաս` Գյումրու թիվ 23 դպրոցում

Educational 2013-05-22

Գյումրու թիվ 23 դպրոցի IX-ա դասարանի աշակերտները հանրահաշվի ուսուցչուհի Ն. Սարգսյանի ղեկավարությամբ ներկայացրեցին շատ հետաքրքիր դաս, որի թեման էր «Հանրահաշվական և երկրաչափական պրոգրեսիա»-ն:

Աշակերտները ձևակերպեցին հանրահաշվական և երկրաչափական պրոգրեսիաների սահմանումները: Այնուհետև պատասխանեցին բանավոր հարցերին.

Ինչպիսի՞ պրոգրեսիաներ ենք մենք ուսումնասիրել:
Որ՞ հաջորդականությունն է  կոչվում թվաբանական պրոգրեսիա:  
Որ՞ հաջորդականությունն է  կոչվում երկրաչափական պրոգրեսիա:
Ի՞նչ  է  երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը:
Ձևակերպել երկրաչափական պրոգրեսիայի բնութագրիչ հատկությունը և այլն:
 
Բերեցին օրինակներ, լուծեցին հին հնդկական խնդիր: 
Դասի նպատակն էր`
Պարզել, թե ինչ մակարդակով է յուրացվել հանրահաշվական և երկրաչափական պրոգրեսիա թեման: 
Գիտենալ պրոգրեսիաների սահմանումները, պրոգրեսիաների բնութագրիչ հատկությունները:
Կարողանալ պարզել հաջորդականության երկրաչափական պրոգրեսիա լինելը`օգտվելով բնութագրիչ հատկությունից:
Իմանալ ընդհանուր անդամի և  անդամների գումարի  բանաձևերը: 
Գաղափար ունենալ անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի մասին:

Դասաժամն օգտագործվեց արդյունավետ և նպատակային:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.