News

ՀՀ Նախագահն ընդունել է մի խումբ աշակերտների

Featured 2016-09-02

Նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:
Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի ու ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:
Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհավորել ուսումնառության մեջ ձեռքբերումների համար, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:
 
«Սիրելի՛ դպրոցականներ, հարգելի՛ մանկավարժներ, արդեն տևական ժամանակ է, որ ամեն տարի այս դահլիճ են հրավիրվում դպրոցական հերոսները, նրանք, ովքեր ուրիշներից տարբերվում են իրենց գիտելիքներով, սովորում են գերազանց, դպրոցն ավարտում ոսկե մեդալով և մասնակցում են համաշխարհային առարկայական օլիմպիադաներին, դառնում մրցանակակիրներ ու «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ:
 
Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ և ձեր ակտիվ մասնակցությամբ ու նաև ակտիվ մասնակցությամբ այն բոլոր երիտասարդների, որ այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ՝ խրախուսանքի և մեծարման խոսքեր լսելու, կառուցվելու է ապագա Հայաստանի դիմագիծը...»,-նշել է ՀՀ Նախագահը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.