News

Նախարարն անդրադարձել է կրթական խնդիրներին

Educational 2016-08-31

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժինը՝ Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության համակարգի հիմնական խնդիրներին, ներկայացրել վերջին փոփոխությունները, դրանցից բխող հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարվեն առաջիկայում:
 
«Պետք է ընդհանուր քաղաքական ուղղվածության մեջ կարևորենք առաջնահերթությունները՝ հստակեցնենք կրթության առաքելությունն ու նպատակը… Այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված և ստեղծվել է մի վիճակ, երբ մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում…
 
Մեզ մոտ բոլոր տեսակի նոր առարկաների ներմուծումը, ինչպես ցույց է տալիս փորձը, կատարվել է բնագիտական առարկաների հաշվին: Այդ իմաստով մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև. պիտի հասկանանք, ապագայում մեր երկրի գերակա խնդիրների լուծման համար որ ուղղություններն են առաջնային…»,-նշել է նախարարը:
 
«Շատ մեծ խնդիր է փոքր թվաքանակ ունեցող դպրոցների հարցը, քանի որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ կրթության ձևաչափը կրթության որակի վրա ազդում է: Պետք է հասկանանք, թե այդտեղ ինչ պետք է անենք: Ըստ էության, խնդրի լուծումը դեռ չունենք:
 
Մեր դպրոցների զգալի հատվածը 300-ից քիչ աշակերտ ունի, և այդ երեխաները մեղավոր չեն, որ, ասենք, 3000 մ բարձրության վրա են ապրում: Մեխանիկական լուծում չենք կարող առաջարկել, այսինքն` փակել դպրոցը և բոլորին ավտոբուսով տեղափոխել մեկ այլ դպրոց: Մենք պարտավոր ենք նոր մեթոդներ մշակել…»,-հավելել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.