News

Հաստատվել է «Ազգային երգ ու պար» առարկան

Educational 2016-08-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը:
Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից:
 
«Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է:
 
Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.