News

Հայ պատանի շախմատիստները՝ ոսկե մեդալակիրներ

Sports 2016-08-29

Չեխիայում եզրափակված շախմատի Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանն ու Մանուել Պետրոսյանը նվաճել են ոսկե մեդալներ:
Մամիկոն Ղարիբյանը մինչև 12 տարեկանների պայքարում գրավել է առաջին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Մանուել Պետրոսյանը լավագույնն էր մինչև 18 տարեկանների մրցաշարում՝ 7.5 միավոր:
 
Մինչև 8 տարեկանների պայքարում Ռուդոլֆ Փաշիկյանը 7 միավորով բաժանել է 2-8-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշով գրավել է 7-րդ տեղը: Մինչև 10 տարեկանների առաջնությունում Արսեն Դավթյանը վաստակել է 7 միավոր և գրավել 6-րդ տեղը:
 
Մինչև 14 տարեկանների մեջ Շանթ Սարգսյանը 6.5 միավորով գրավել է 6-րդ տեղը, իսկ մինչև 16 տարեկանների մրցաշարում Արամ Հակբոյանը 5-րդն էր՝ 7 միավոր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.