News

Կրթական համակարգի բարեփոխումն օրակարգում

Educational 2016-08-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Վանաձորում ներկա է գտնվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում նախարարը ծավալուն ելույթով է հանդես է եկել՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները, ընդգծել, որ ակնկալում է մանկավարժների մասնագիտական գնահատականները կատարված քայլերի ու առկա խնդիրների վերաբերյալ:
 
«Ես կարծում եմ, որ կրթության գլխավոր խնդիրը առաքելության գիտակցումն է. հայկական կրթական համակարգի գլխավոր առաքելությունը հայ տեսակի շարունակության ապահովումն է:
 
Իբրև կրթության պատասխանատուներ՝ մենք, պետք է այս կարևոր հարցը ինքներս մեզ համար հստակեցնենք՝ հիշելով, որ այս հարցադրման պատասխանը տվել է դեռևս մեր մեծ պատմիչ Խորենացին՝ արձանագրելով, որ մենք մի տեսակ ենք, որի գոյությունն արդարացված է:
 
Լինելով փոքր ժողովուրդ՝ մենք ստեղծել ենք արժեքներ, որոնք մեզ հպարտանալու և մեր տեսակը շարունակելու իրավունք են տալիս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ տեսակի պահպանման գործում ընտանիքց հետո երկրորդ կարևոր պատասխանտվությունն ընկնում է ազգային դպրոցի վրա:
 
Ըստ նախարարի՝ չկան միջազգային կրթական համակարգեր, կան միջազգային չափանիշներով կառուցված ազգային կրթական համակարգեր, և ազգային դպրոցի խնդիրն է ստեղծել միջազգային չափանիշներով մրցունակ ազգային կրթակարգ:
 
Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում. «Գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն:
 
Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով,- հայտարարել է նախարարը և շարունակել,- սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում է:
 
Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը:
 
Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել: Եթե մենք դա չանենք դպրոցում, հավատացե՛ք՝ համալսարանում չենք կարողանալու այդ խնդիրը լուծել»:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.