News

Հայ ուսանողները՝ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

Educational 2016-08-27

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում եզրափակվել է մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC): Միջազգային ուսանողական օլիմպիադային այս տարի մասնակցել է ավելի քան 320 մասնակից աշխարհի 72 համալսարանից:
Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են ԵՊՀ-ի, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների թիմերը: Հայ ուսանողները նվաճել են 7 մեդալ, որոնցից 4-ը վաստակել են Երևանի պետական համալսարանի ուսանողները:
 
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ալբերտ Սահակյանը ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ալբերտ Գևորգյանն արժանացել են ոսկե մեդալների:
 
Նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վազգեն Միքայելյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը, որը նույնպես սովորում է 4-րդ կուրսում, պարգևատրվել է բրոնզե մեդալով:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.