News

Միջոցառում՝ Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2013-05-21

Զովաբերի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների 2012-2013 ուսումնական տարին դասվար Սվետլանա Սահակյանը ամփոփեց յուրովի, որն իր կարծիքով նորարարություն էր և խթանում էր թե՛ ուսմանը, թե՛ կարգապահությանը, և թե՛ դաստիարակությանը:

Դասվարն ուսումնական տարվա սկզբում պատրաստել էր «Գինեսի գիրք», որտեղ կային մի շարք «ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ», որում գրանցվում էր յուրաքանչյուր աշակերտի հաջողությունը, առաջընթացը: Պատրաստել էր նաև «Ես արդեն կարդացել եմ» անհատական քարտերը, որտեղ գրանցվում էր յուրաքանչյուր աշակերտի կարդացած հեքիաթը, պատմվածքը:

Ուսուցչի սեփական մտահղացմամբ, ինչու չէ նաև աշակերտներին ոգևորելու, ակտիվությունը, ընթերցանությունը, պարտաճանաչությունը, կարգապահությունը խթանելու նպատակով դասվարը պատրաստեց «Վկայականներ» հետևյալ գրառումներով՝

Տրվում է Վարդան Հարությունի Սարիբեկյանին, առ այն, որ նա 2012-2013 ուս. տարում համարվել է ամենաշատ «10» ստացող աշակերտը և գրանցվել է դասարանի «Գինեսի գրքում»:

Տրվեցին նաև հետևյալ գրառումներով՝ Օվսաննային և Նաիրուհուն՝ որպես օրինակելի աշակերտների, Արսենին՝ ոչ մի բացակայություն չունեցող, Պարույրին՝ ամենաշատ գիրք կարդացող, Լիաննային՝ ամենալավ շարադրություն գրող, Արմենին՝ ամենաշատախոս, Խաչիկին՝ ամենալավ նկարող, Տիգրանին՝ ամենաշատ «2» ստացող:

Վկայականները, ինչ խոսք, ոգևորեցին աշակերտներին, մանավանդ որ կար գույների տարբերություն՝ կարմիր, կանաչ և սպիտակ՝ ըստ առաջադիմության:

Աշակերտները, ովքեր չստացան վկայականներ, որոշեցին, որ մյուս ուսումնական տարում իրենք էլ կգրանցվեն «Գինեսի գրքում» իրենց լավագույն հատկանիշներով՝

ամենալավ ձեռագիր ունեցող,
պատմող,
արտասանող,
ամենալավ կարդացող,
գեղեցիկ խոսող,
շատ լացող,
ամենաընկերասեր և այլն:
 
Վկայականները պատրաստվել էին սովորական գունավոր թղթերից, հավաքված էին համակարգչով, բայց հաստատված էին դասվարի ստորագրությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.