News

Փոփոխություններ ուսումնական ծրագրում

Educational 2016-08-26

Նոր ուսամնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ուսումնական պլաններում և հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ:
Այսպես, փոփոխություն է կատարվել ավագ դպրոցի ուսումնական ծրագրում. այս ուսումնական տարվանից սկսած՝ ավագ դպրոցների աշակերտները երկրորդ կիսամյակում հնարավորություն կստանան ընտրել առնվազն 3 առարկա, այն առարկաները, որոնք նրան անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար:
 
Ներկայումս քննարկվում է ավարտական քննությունների կրճատման հարցը: Ամենայն հավանականությամբ ավագ դպրոցում 12-րդ դասարանցիները 6-ի փոխարեն կհանձնեն ավարտական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից:
 
Սովորողները նշված առարկաներից ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերին, որպեսզի դրանից հետո հնարավորություն ունենան պատրաստվել բուհական քննություններին:
 
Փոփոխություններ է կատարվել նաև տնօրենների հավաստագրման կարգում: Այն տնօրենները, որոնք արդեն հավաստագիր են ստացել, երկրորդ անգամ հավաստագրման քննություն չեն հանձնի, այլ հավաստագիր կստանան վերապատրաստումների միջոցով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.