News

Կրթական բարեփոխումներն օրակարգում

Educational 2016-08-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն տիկին Դեբորա Գրիսերի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցների հետ:
Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության, մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության մակարդակը:
 
Նախարարը ներկայացրել է կրթության համակարգի  կարևոր մարտահրավերները՝ առանձնացնելով հանրակրթության և բուհական համակարգերի բարեփոխումները: Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը:
 
Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը: Անդրադառնալով բարձրագույն կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարն ընդգծել է այդ գործընթացում կրթության որակի ապահովման գործոնը:
 
Նա շեշտել է համալսարանական կրթության ինքնավարության բարձրացման հարցը` ընդգծելով  կառավարման խիստ կենտրոնացված լինելու հանգամանքը:
 
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  քայլեր է ձեռնարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում` փորձելով  բեռնաթափել կառավարման կենտրոնացվածությունը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.