News

Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները

Sports 2016-08-24

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարը, որում անց են կացվել մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները:
Խաղացված 4 տուրից հետո 8 շախմատիստ վաստակել է 3,5-ական միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 
 
Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը վաստակել են 3-ական միավոր և առաջատարներից հետ են մնում կես միավորով:
 
3 միավոր է վաստակել նաև Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանն իր ակտիվում գրանցել է 2,5 միավոր:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.