News

Սինգապուրում կսկսվեն օդային տաքսիների փորձարկումներ

Featured 2016-08-23

Airbus ավիաշինական ընկերությունը մտադիր է թռչող տաքսիներ մշակել` անօդաչու կառավարման գործառույթով: Ներկա պահին ֆրանսիացիները մի քանի լուծումներ են դիտարկում թռչող սարքերի համար:
Դրանցից մեկը հայտնի է "Project Vahana" ներքին անվանմամբ, որի ուղղությամբ աշխատանքներ են տանում ամերիկացի ինժեներները: «Տաքսին» անօդաչու թռչող սարք է՝ նախատեսված մեկ ուղևորի և նրա ուղեբեռի համար: 
 
Ինքնակառավարման համակարգի շնորհիվ սարքը կկարողանա ինքնուրույն ճանաչել օդում հանդիպող այլ թռչող օբյեկտներ և խուսափել բախումից: Օդային տաքսիների փորձարկումները կսկսվեն 2017թ.-ին Սինգապուրում:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.