News

Ռիո 2016. Կկայանա Գառնիկ Մնացականյան - Հասան Ռահիմի մարտը

Sports 2016-08-19

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող ըմբշամարտիկ Գառնիկ Մնացականյանը միայն կունենա հանդիպում:
Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող մեր հայ մարզիկն իր ելույթները կմեկնարկի 1/8 եզրափակչից՝ մրցելով 2013 թվականի աշխարհի չեմպիոն իրանցի Հասան Ռահիմիի հետ:
 
Նրան հաղթելու պարագայում Մնացականյանը քառորդ եզրափակչում կհանդիպի Վիկտոր Լեբեդև (Ռուսաստան) - Սանդեփ Թոմար (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:
 
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն ելույթ կունենա օգոստոսի 20-ին, Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը՝ օգոստոսի 21-ին:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.