News

Հանդիպում անբավարար ստացած ուսանողների հետ

Educational 2016-08-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած մի շարք ուսանողների:
Հանդիպման ընթացքում պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողները տեղեկացրել են, որ իրենց կուրսի 400 ուսանողից մոտավորապես 50-ն անբավարար գնահատականներ է ստացել:
 
Նախարարին դիմած ուսանողները, ներկայացնելով իրենց պահանջները, խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու և կրկին քննություն նշանակվելու հարցում:
 
Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակում է պետական ավարտական քննության վերահանձնումը:
 
Միաժամանակ նախարարը մտահոգություն է հայտնել անբավարար գնահատականներ ստացած ուսանողների տոկոսային հարաբերության վերաբերյալ` ընդգծելով առաջիկայում խնդրի լուծման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.