News

Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական չեմպիոն

Sports 2016-08-17

Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթանակ է տարել կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ՝ ճանաչվելով օլիմպիական չեմպիոն:
Առաջին մրցափուլն անցել է հավասար պայքարում: Միջնամասում կուբացուն պարտեր են նստեցրել, իսկ Արթուր Ալեքսանյանը կատարել է 2 միավորանոց գլորում: Հայ ըմբիշը մինչև ընդմիջում պահպանել է 2 միավորի առավելությունը:
 
Երկրորդ մրցափուլում Արթուրին զգուշացրել են պասիվության համար և պարտեր նստեցրել, բայց մրցակիցը չի կարողացել միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ արդեն կուբացին հայտնվել է ծնկած դիրքում: Արթուր Ալեքսանյանը վաստակել է ևս մեկ միավոր և հաղթեց 3:0 հաշվով:
 
Այս գոտեմարտով Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն ավարտվել է: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.