News

Հայաստանի մշակույթի օրեր Գերմանիայում

Featured 2016-08-16

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ն անց են կացվելու Հայաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում նախատեսվում է Էրոլ Գուրյանի «Թերա ԱՐՄԵՆԻԱ. հայացք դեպի երազանքների վայրեր» խորագրով ցուցահանդեսը, փարաջանովյան երեկո` նվիրված Ս. Փարաջանովի կյանքին և գործունեությանը:
Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Մշակույթի օրերի հիմնական միջոցառումներից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը, որը կնվիրվի Հայաստանի անկախության 25-ամյակին: Մշակույթի օրերին իրենց մասնակցությունն են բերում գիտնականներ, մշակույթի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Գերմանացի անվանի մշակութաբանները և արվեստագետները կներկայացնեն Հայաստանին և նրա բնաշխարհին, հայ եկեղեցու պատմությանը, հայ գրականությանն ու գրատպությանը նվիրված թեմատիկ դասախոսություններ, քննարկումներ, ինչպես նաև կլոր սեղան՝ «Հայրենիք-ինքնություն-զգացմունքներ» թեմայով: 
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.