News

Անդրադարձ բուհական համակարգի մի շարք հարցերի

Educational 2016-08-16

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատած կարգի՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններոմ սկսվում է հեռակա ուսուցման դիմումների ընդունելությունը բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով: Զուգահեռաբար այժմ շարունակվում է մագիստարոտուրայի վճարովի համակարգի առկա ուսուցման ընդունելությունը, որի համար դիմումները կարող են ներկայացվել մինչև օգոստոսի 26-ը:
Այս և բուհական համակարգի մի շարք այլ հարցերի է անդրադարձել Կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը: Ս. Մելիքյանը մանրամասն ներկայացրել է ուսման վարձի զեղչերի համակարգը և բանակից զորացրվածներին տրվող արտոնությունները: Մասնավորապես՝ բանակից զորացրված դիմորդներին տրվող արտոնություններից մեկն անվճար մագիստրոսական կրթության իրավուքն է:
 
Այսպես, այս տարի 112 անվճար տեղ է հատկացվել զորացրված դիմորդներին, որոնք, մինչև օգոստոսի 26-ը ներկայացնելով հայտերը, կարող են մասնակցել մրցույթին: Ըստ բանախոսի` նրանք, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն և այդ մասին զինգրքույկում ունեն համապատասխան գրառում, կստանան 30 տոկոս զեղչ: 
 
Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները կստանան առավելագույն զեղչ: Ս.Մելիքյանը հավելել է նաև, որ կառավարությունն այս տարի, ինչպես և նախորդ տարի, սոցիալապես անապահով մոտ 2000 ուսանողի համար ուսման վարձի զեղչ է նախատեսել: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.