News

”Sinquefield Cup”. Լևոն Արոնյանը երրորդն է

Sports 2016-08-15

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում արդեն իսկ ավարտվել է ”Sinquefield Cup” շախմատային սուպերմրցաշարը: Լևոն Արոնյանն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

9-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ և մրցաշարն ավարտել 5 միավորով:

Նույնքան միավոր են վաստակել նաև Տոպալովը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան, որին բաժին է հասել երկրորդ մրցանակը:

5,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Ուեսլի Սոն, որը վերջին տուրում ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.