News

Շարունակվում է օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը

Educational 2016-08-12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ընթացքի մեջ է օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության ներկայացրած տեղակատվության համաձայն՝ մինչև այսօր ՀՀ ԿԳՆ-ն ստացել է շուրջ 400 դիմում-հայտ, որից մոտ 250-ը ներկայացրել են սփյուռքահայերը, իսկ 150-ը՝ օտարերկրյա քաղաքացիները:

Ընդունելության առաջին փուլն ավարտվելու է օգոստոսի 22-ին: Այն դիմորդները, որոնք չեն հաղթահարում գիտելիքների համապատասխան շեմը, ընդունվում են նույն բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական բաժին:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ կառավարությունը սփյուռքահայ դիմորդների համար հատկացրել է 70 պետպատվերի (անվճար) տեղ, որոնք հիմնականում կհատկացվեն հայագիտական, մանկավարժական և մշակութային մասնագիտություններով՝ հաշվի առնելով Սփյուռքի հայկական գաղթօջախների պահանջարկը:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.