News

Ընթերցանությունը՝ կյանքը երկարացնելու միջոց

Featured 2016-08-10

ԱՄՆ-ի Յելի համալսարանի գիտնականների ընդգրկուն հետազոտությունը ցույց է տվել, որ գրքերի ընթերցանությունն ուղղակիորեն կապված է կյանքի տևողության հետ: Այս եզրակացությունն արվել է 50-ից բարձր տարիքի 3600 մարդու կենսակերպի դիտարկումների հիման վրա:

Հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր գիրք չեն կարդում: Երկրորդ խումբը կազմել են շաբաթական մինչև 3,5 ժամ կարդացող մարդիկ, իսկ երրորդ խումբը՝ այն մարդիկ, որոնք շաբաթական 3,5 ժամից ավելի են կարդում:

Ինչպես ցույց են տվել հետազոտության շրջանակում արված 12-ամյա դիտարկումները, 2-րդ խմբի մասնակիցների մահանալու հավանականությունը 17%-ով պակաս է եղել, քան 1-ին խմբի մարդկանց մոտ: 3-րդ խմբի մասնակիցների առավելությունը նրանց նկատմամբ, որոնք շաբաթական կարդում են մինչև 3,5 ժամ, կազմել է 23%:

Նշված տվյալները վերաբերում են գեղարվեստական գրականությանը: Յելի համալսարանի պրոֆեսոր Բեքքա Ռ. Լևին նշել է, որ գրքերի ընթերցանությունից օգուտը որոշվել է կենսամակարդակի, կրթության, ճանաչողական ընդունակությունների և բազմաթիվ այլ գործոնների հաշվառմամբ:

Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.