News

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի շրջանակում ընդունվել է բանաձև

Educational 2016-08-10

Ավարտվել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի աշխատանքները: Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որը մոտակա երկու տարվա ընթացքում ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար:

Բանաձևում ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝ մշակել Սփյուռքի ուսուցիչների մանկավարժական գործունեության մշտադիտարկման և ատեստավորման մեխանիզմներ, շարունակել Սփյուռքի մանկավարժների ամենամյա վերապատրաստումը Հայաստանում ու համայնքներում` արդիականացնելով դասընթացների ծրագրերը, բովանդակությունն ու կազմակերպման ձևերը:

Առաջարկություն է հնչել հետամուտ լինել Հայաստանի կողմից տրվող կրթական փաստաթղթերի, կոչումների և վկայականների միջազգային ճանաչմանը, ինչպես նաև տեղական մակարդակով ուսուցիչների վերապատրաստման, որակավորման բարելավման կամ լրացուցիչ մասնագիտացման նպատակով օգտագործել տվյալ երկրի բարձրագույն կրթական հաստատությունների հնարավորությունները:

Բացի այդ, առաջարկվել է նպաստել ուսումնական նյութերի էլեկտրոնային պաշարների միասնական շտեմարանի հարստացմանը, ապահովել Հայաստանում հրատարակվող գրականության մասին տեղեկատվության տարածումը:

Բանաձևի եզրափակիչ մասում առաջարկ է հնչել նպաստել Հայաստանի հայագետների աշխատանքների օտար լեզուներով հրատարակմանը (արտասահմանյան երկրների և Հայաստանի հայագետների համագործակցությունն ամրապնդելու նպատակով):

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.