News

«Կրթության արժեքը». 15 երկրի ծնողների հետ անցկացված հարցման արդյունքները

Educational 2016-08-09

«Կրթության արժեքը» շարքի «Հիմքեր ապագայի համար» զեկույցի տվյալների hամաձայն՝ ողջ աշխարհում ծնողների մեծամասնությունը (60%) պատրաստ է պարտք վերցնել իրենց երեխայի բարձրագույն կրթության անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:

Զեկույցում ամփոփվել են 15 երկրում բնակվող 6200 ծնողի հետ անցկացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցած ծնողների 49%-ը նշել է, որ երեխաների ուսման համար վճարելն ավելի կարևոր է, քան կենսաթոշակային խնայողություններ անելը: Ծնողների 30%-ը համարում է, որ ուսման վարձը վճարելն ավելի կարևոր է, քան հիփոթեքի/ վարձակալման կամ կոմունալ վճարումները կատարելը:

Ինչպես նշվել է զեկույցում, Հայաստանում ուսման տարեկան վարձավճարները կազմում են մոտ 840-1680 ԱՄՆ դոլար: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձը համեմատաբար մոտ է Հնդկաստանի, Մեքսիկայի և Թուրքիայի համալսարանական վարձավճարներին:

Հայաստանում իրենց կրթական աստիճանը ստանալ ցանկացող ուսանողների թիվը հետզհետե աճում է: Հայաստանում սովորող այլազգի ուսանողների թիվը 2014թ. 3647 էր, ինչը 10%-ով բարձր է 2010թ. ցուցանիշից: Հայաստան եկող ուսանողները հիմնականում հետևյալ 5 երկրից են՝ ՌԴ (29%), Վրաստան (25%), Հնդկաստան (23%), Իրան (6%) և Սիրիա (6%):

Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.