News

Հայ ուսանողները՝ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

Educational 2016-08-08

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանի թիմեր:

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է  և´ անհատական, և´ թիմային հաշվարկներով:

Երևանի պետական համալսարանը ներկայացրել է 4 մասնակից, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Ալբերտ Սահակյանն արժանացել են ոսկե մեդալների, Վազգեն Միքայելյանը՝ արծաթե մեդալի, իսկ Ավետիք Կարագուլյանը՝ բրոնզե մեդալի:

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացրած Արտյոմ Քոսյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Լևոն Ստեփանյանը՝ բրոնզե մեդալի: Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացրել է մեկ մասնակից՝ Հրաչյա Քոչարյանը, ով արժանացել է բրոնզե մեդալի:  

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.