News

Հարություն Մերդինյանը եզրափակչում է

Sports 2016-08-08

Բրազիլիայում ընթացքի մեջ են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Մրցումային առաջին օրը պայքարն սկսել են մարմնամարզիկները։ Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) որակավորման փուլում հավաքել է 15. 583 միավոր:

Նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ), առաջին ցատկը կատարել է անթերի, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ է թույլ տվել:

Երկու ցատկի հանրագումարում հայ մարզիկը հավաքել է 14.566 միավոր (11-րդ հորիզոնական) և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 14-ին:

Աղբյուրը՝ Armnoc.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.