News

Ավարտվել է «Սփյուռք» ամառային դպրոցը

Educational 2016-08-05

ՀՀ Սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ ուժերով 5-րդ անգամ կազմակերպվել է «Սփյուռք» ամառային դպրոցը: «Այս դպրոցի դերը կարևոր է հատկապես համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման առումով»,- նշել է ՀՀ Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:

Ամառային դպրոցի շրջանակում անցկացվել են «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի ու պարի վարպետություն», «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» և «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացները:

Մասնակիցները ոչ միայն ձեռք են բերել տեսական և գործնական գիտելիքներ, այլև այցելել են Հայաստանի պատմական և տեսարժան վայրեր, հանդիպել պետական, մշակութային ու հասարակական գործիչների հետ:

Աղբյուրը՝ Ysu.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.