News

Գիտնականները հայտնել են երկրանման մոլորակների քանակը

Featured 2016-08-05

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աստղագետները նշել են “Kepler” աստղադիտակի միջոցով բացահայտված երկրանման արտամոլորակների քանակը: Գիտնականներն ուսումնասիրել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոտ 4000 մոլորակ:

Հետազոտության շրջանակում հայտնաբերվել են Երկիր մոլորակին առավել նման 216 արտամոլորակ: Գիտնականների տվյալների համաձայն՝ չի բացառվում դրանցից մի քանիսի մակերևույթին հեղուկ ջրի գոյությունը։

Հենց ջրի առկայության շնորհիվ է, որ տվյալ երկնային մարմինները համարվում են կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակներ։

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.