News

Քիմիկոսներն ու ֆիզիկոսները վիտամիններով աշխատող մարտկոց են ստեղծել

Featured 2016-08-03

Կանադացի քիմիկոսներն ու ֆիզիկոսներն ստեղծել են վիտամիններով աշխատող էներգասնուցման նոր աղբյուր։ Դրա հիմնական բաղադրիչն է ֆլավինը (վիտամին B2), որի մոլեկուլներն իրենց մեջ էլեկտրաէներգիա են հավաքում:

«Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք բնության պարգևներն ու փորձել էլեկտրոնիկա ստեղծելու համար համապատասխան նյութեր գտնել։

Բնությունը հաճախ բարդ միացություններ է ստեղծում, և դրանց օգտագործումը թույլ է տալիս նոր սարքավորումների ստեղծման գործընթացում ժամանակ տնտեսել»,- նշել է Տորոնտոյի համալսարանի գիտնական Դուայթ Սեֆերոսը։

Գիտնականները վստահեցնում են, որ այս հայտնագործությունը դառնալու է սովորական լիթիում-իոնային մարտկոցների արժանի մրցակից։

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.