News

Մխիթարյանը՝ հուլիսի ամենաթանկ տրանսֆերների խորհրդանշական հավաքականում

Sports 2016-08-03

“Transfermarkt”-ը կազմել է հուլիս ամսվա ամենաթանկ տրանսֆերների խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսիային»:

Այս ամռան ամենաթանկ տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Իգուաինն է, որը իտալական «Նապոլիից» Թուրին է տեղափոխվել 90 միլիոն եվրոյով:

Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.